Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2011, 1835 - Ն

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԱՄՈՒՍՆՈՒ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ԾՆՈՂԻ, ՀԱՄԱՏԵՂ ԱՊՐՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԵՎ ՉԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԶԱՎԱԿԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հանրային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը` համաձայն Ν 1 հավելվածի.
2) բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների բովանդակությունը` համաձայն Ν 2 հավելվածի.
3) բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ձևը` համաձայն Ν 3 հավելվածի:
2. Սույն որոշուն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023