Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1859 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման N5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
3) որոշման N 4 հավելվածի`
ա. 1-ին, 7-րդ և 10-րդ կետերում «տեղեկանք-հայտարարագրում» բառերը փոխարինել «դիմում-հայտարարագրում» բառերով, իսկ 1-ին կետը «տեղեկանքում» բառից հետո լրացնել «(համաձայն ձևի)» բառերով,
բ. 7-րդ կետում «աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված» բառերը փոխարինել «աշխատակազմից առցանց եղանակով ստացած» բառերով,
գ. 8-րդ կետի «աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանումը» բառերը փոխարինել «աշխատակազմը» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023