Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1864 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 110-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 22-րդ և 24-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման և վճարման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) երեխայի ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի անկանխիկ վճարման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին` ապահովել երեխայի ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկերի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայք-էջում հրապարակելը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 Հավելված

Արխիվ

2024

2023