Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1871 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպության:
2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` սահմանված կարգով հաստատել սույն որոշմամբ նախատեսված վերակազմակերպմամբ պայմանավորված փոխանցման ակտը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:
 

Արխիվ

2024

2023