Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1875 - Ա

ԱՂՎԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդ-վածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Աղվան Գագիկի Արզումանյանին (ծնվ.` 1988 թվականի նոյեմբերի 6-ին (քաղ. Վանաձոր, Նարեկացու 4-րդ փակուղի, տուն 2): Ավարտել է Ռուսաստանի Դաշնության ազգերի բարեկամության համալսարանը և ընդունվել նույն բուհի կլինիկական ինտերնատուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
 

Արխիվ

2024

2023