Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1914 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1630-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման գինը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 1630-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ կետերով.
«2.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված գինը կիրառվում է մինչև 2012 թվականի մայիսի 1-ը ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի համար:
2.2. 2012 թվականի մայիսի 1-ից հետո հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի մեկ էջի ձեռքբերման գինը սահմանել 25 դրամ:
2.3. Սահմանել, որ մինչև 2012 թվականի մայիսի 1-ը ձեռք բերված հարկային հաշիվների ձևերով հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
 

Արխիվ

2024

2023