Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1916 - Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) էլեկտրոնային ձևով գնումների կատարման դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթները` հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված առանձնահատկությունները.
2) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններն ու տարածքային կառավարման մարմինները, պետության հիմնարկները «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բաց ընթացակարգով կատարվող գնումները 2012 թվականի հունվարի 1-ից իրականացնում են սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բաց ընթացակարգով կատարվող գնումները 2012 թվականի հունվարի 1-ից իրականացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023