Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1902 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱ ԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի N 920-Ն որոշման NN 1 և 2 հավելվածների, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող «Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու (Դիլիջանի տեղամասի 1 քառակուսու 1, 4, 5 և 7 անտառամասեր) տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու սեմինարների անցկացումը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով (առանց կառուցապատման) տրամադրել 22.535 հեկտար հողամաս՝ համաձայն հավելվածի, վարձավճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են հողամասի վարձակալի միջոցների հաշվին:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը վարձակալության իրավունքով տրամադրել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի N 920-Ն որոշման պահանջներին համապատասխան:
 

Հավելված

Արխիվ

2024

2023