Կառավարության որոշումներ

12 Հունվարի 2012, 4 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 851-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածների և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի «Գույք հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1672-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 851-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Արմավիր քաղաքի Աբովյան 151 հասցեում գտնվող` 283155863 դրամ գնահատված արժեքով, 4198,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, 213,6 գծամետր պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը և Արմավիր քաղաքի Աբովյան 151/1 հասցեում գտնվող՝ 27118100 դրամ գնահատված արժեքով, 1000.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, 9,4 գծամետր պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք).»:
 

Արխիվ

2024

2023