Կառավարության որոշումներ

12 Հունվարի 2012, 5 - Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 260-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, 0.75 հեկտար հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարության համար, այդ թվում` պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից` 0.0396 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների հողերից` 0.575 հեկտար, համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 0.1354 հեկտար, որից` 0.1 հեկտար արոտավայր, 0.0354 հեկտար այլ հողատեսք:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023