Կառավարության որոշումներ

12 Հունվարի 2012, 2 - Ա

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվեկշռից արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերված տրանսպորտային միջոցները` համաձայն հավելվածի, փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հավելված

Արխիվ

2024

2023