Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1921 - Ա

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՑ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ը ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՅՈՍՈՒ ՔԱՂԱՔՈԻՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ <<ԿԵՆԴԱՆԻ ՕՎԿԻԱ ՆՈՍԸ ԵՎ ՄԵՐՁԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ>> ԽՈՐԱԳՐՈՎ <<ԷՔՍՊՈ 2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ>> ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

2012 թվականի մայիսի 12-ից օգոստոսի 12-ը Հարավային Կորեայի Հանրապետության Յոսու քաղաքում կայանալիք <<Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը>> խորագրով <<Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա>> համաշխարհային ցուցահանդեսին (այսուհետ` ցուցահանդես) Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) <<Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա>> համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) <<Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա>> համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախահաշիվը` համաձայն N 2 հավելվածի.
2. Ընդունել ի գիտություն, որ <<Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա>> համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ միջոցներից`
1) <<Շանհայ Էքսպո-2010>> համաշխարհային ցուցահանդեսի չինական կազմակերպիչների հետ կնքված ֆինանսական օժանդակության պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայ քաղաքում գրանցված <<Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010>> ընկերությանը տրամադրված և ընկերության կոմերցիոն գործունեությունից ստացված գումարների մնացորդը` 9480 ԱՄՆ-ի դոլար և 1,136,619 RMB, որը համարժեք է մոտ 70, 000 հազ. դրամին.
2) <<Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա>> համաշխարհային ցուցահանդեսի կորեական կազմակերպիչների կողմից տրամադրված ֆինանսական աջակցության միջոցներից` 386 մլն KRW, որը համարժեք է մոտ 132,200 հազ. դրամին:
3. <<Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա>> համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության նպատակով`
1) ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության գլխավոր հանձնակատար նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին.
2) ցուցանադեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ազգային օպերատոր նշանակել <<Զարգացման հայկական գործակալություն>> փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` կորեական կողմի հետ կնքել ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության պայմանագիրը:
5. <<Զարգացման հայկական գործակալություն>> փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին`
1) <<Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա>> համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով օգտագործել «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայ քաղաքում գրանցված «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերության բանկային հաշվին առկա գումարները` հաշվի առնելով գումարի օգտագործման համար նախատեսված ՉԺՀ-ի օրենսդրությունը.
2) <<Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա>> համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով անհրաժեշության դեպքում օգտագործել «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայ քաղաքում գրանցված «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությունից գործակալությանն անհատույց տրամադրված գույքն ու սարքավորումները.
3) ցուցահանդեսի արդյունավետ կազմակերպման աշխատանքներն իրականացնել ըստ համապատասխան պայմանագրերի` գործարքները նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ:

Հավելված

Արխիվ

2024

2023