Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1923 - Ն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2012 թվականի սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի կամ մեկ դրույքի համար սահմանել 132000 դրամ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և կրթության, մշակույթի ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար 2012 թվականի սոցիալական փաթեթում ներառված ծառայությունների ցանկը և բովանդակությունը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Սահմանել՝
1) բժշկական ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների չափորոշիչները, առողջության ապահովագրության բազային փաթեթը և առողջության ապահովագրության պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների.
2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայության չափորոշիչները՝ համաձայն N 5 հավելվածի.
3) սոցիալական փաթեթի ուսման վճարի ծառայության մեջ ներառված ուսումնական հաստատությունների ցանկը՝ համաձայն N 6 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգիստն ապահովող հաստատությունների ցանկը՝ համաձայն N 7 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023