Կառավարության որոշումներ

12 Հունվարի 2012, 11 - Ա

<<ՆՈՐ ԳԻՆԴ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵ ԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը, 176-րդ հոդվածի 2-րդ մասը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ <<ՆՈՐ ԳԻՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մերժել <<ՆՈՐ ԳԻՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը (հասցեն` քաղ. Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց փող., N 70ա) կողմից ներկայացված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտը հետևյալ պատճառով`
1) hամաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշմամբ հաստատված` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետի՝ հայտատուն Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզավորման համար լիազորված մարմին է ներկայացնում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, մինչդեռ <<ՆՈՐ ԳԻՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված լիցենզավորվող գործունեության տեսակի տարածքի համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականը սեփականության իրավունքով տրված է <<ՆՈՐ ԳԻՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավանախորդ հանդիսացող <<Օմեգա ֆայն քեմիքլզ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման, իսկ համաձայն նույն օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի՝ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից, այսինքն, հայտատուի կողմից հայտ ներկայացնելիս չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշմամբ հաստատված` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները:
 

Արխիվ

2024

2023