Կառավարության որոշումներ

12 Հունվարի 2012, 16 - Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1077-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նովոսելցովոյի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.45 հեկտար արոտավայրը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապտաժների կառուցման համար:
2. Սույն որոշման 1-ին կետով նպատակային նշանակությունը փոփոխված՝ Հայաստանի Հանրապետության Նովոսելցովոյի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 2.45 հեկտար հողամասն ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
2) ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող պայմանագրի կնքումը և գույքային իրավունքի պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023