Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2012, 21 - Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1218-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կարբիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից 0.08 հեկտարը փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, այն դասելով այլ հողատեսքերի շարքը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կարբիի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելը և այն համայնքի հողային հաշվեկշռում ընդգրկելը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023