Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2012, 25 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՊԱՌՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պառնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման` համաձայն հավելվածի:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերց 35.1 հեկտարը, որից` 6.36 հեկտար վարելահող, 6.90 հեկտար խոտհարք և 21.84 հեկտար արոտ, փոխադրել`
1) 4.40 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետու
թյան օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատման համար.
2) 20.27 հեկտարը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որից` 1.96 հեկտարը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների և 18.31 հեկտարը` ընդերքօգտագործման համար.
3) 0.93 հեկտարը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աղբավայրի համար.
4) 2.60 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որից 1.10 հեկտարը` հանգստի և 1.50 հեկտարը` գերեզմանոցի ընդարձակման համար.
5) 6.90 հեկտարը` ջրային հողերի կատեգորիա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձկնաբուծարանի կառուցման համար:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պառնիի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել համայնքի գոտևորման նախագծի մշակումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ հաստատված կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023