Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2012, 33 - Ա

ՀԱՅԿ ԿՈՒՊԵԼՅԱՆՑԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայկ Արամայիսի Կուպելյանցին (ծնվ.` 1988 թվականի մարտի 11-ին, քաղ. Երևան, Վարդանանց 22, բն. 104, 2011 թվականին ընդունվել է Լոնդոնի քոլեջ համալսարան, որն աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Արխիվ

2024

2023