Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2012, 34 - Ա

ՎԱՀԵ ՔԱՐԻՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի
օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վահե Հրաչիկի Քարիմյանին (ծնվ.` 1977 թվականի դեկտեմբերի 17-ին, հասցեն` քաղ. Երևան, Նալբանդյան 102, բն. 7: 2008 թվականին ընդունվել է Լոնդոնի Իմպերիալ քոլեջի ասպիրանտուրա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների 2011 թվականի զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների 2012 թվականի զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:


 

Արխիվ

2024

2023