Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2012, 37 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության <<Արագածոտնի մարզային փորձագիտական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացնելու մասին>> N 606-Ա որոշման 1-ին կետում <<շինությունները (կաթսայատուն, ավտոտնակներ)` 129,02 քառ. մետր ընդհանուր մակերեսով,>> բառերը փոխարինել <<շինությունները (երկու կաթսայատուն, ավտոտնակներ, երկու փայտե տնակներ)` 299.91 քառ. մետր ընդհանուր մակերեսով,>> բառերով:


 

Արխիվ

2024

2023