Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2012, 49 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ իր տնօրինությանը հանձնված՝ Երևան քաղաքի Մոլդովական 70/1 հանրակացարանային մասնաշենքից 100.8 քառ. մետր մակերեսով, 474318 դրամ հաշվեկշռային արժեքով և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքից 35.4 քառ. մետր մակերեսով, 235711 դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքը (բնակելի տարածքները) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այնտեղ բնակվող բնակիչներին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակիչների միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռքբերողներին:
 

Հավելված

Արխիվ

2024

2023