Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2012, 54 - Ա

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՇԵՆԻԿ», «ՎԱՐԴԵՆԻՍ», «ՇԻՐԱԿ», «ԳԵՏԻԿ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՉԱՓՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 6-րդ կետով՝ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ - Հայաստան» ծրագրի շրջանակներում կառուցված Այգեզարդի, Շենիկի, Վարդենիսի, Մանթաշի և Սպիտակի ոռոգման ինքնահոս համակարգերի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնել`
1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեզարդի ոռոգման ինքնահոս համակարգը` 849588551 դրամ արժեքով և ներդնել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շենիկի ոռոգման ինքնահոս համակարգը` 623914435 դրամ արժեքով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությանը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ոռոգման ինքնահոս համակարգը` 393836286 դրամ արժեքով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությանը` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մանթաշի ոռոգման ինքնահոս համակարգը` 436207843 դրամ արժեքով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը` համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի ոռոգման ինքնահոս համակարգը` 696128762 դրամ արժեքով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գետիկ» ջրօգտագործողների ընկերությանը` համաձայն N 5 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ - Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ կազմակերպել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի (ոռոգման ինքնահոս համակարգերի) հանձնման-ընդունման աշխատանքները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա. սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքը, լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով, ներդնել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` գույքի արժեքի չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը,
բ. ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքը սեփականության իրավունքով և NN 2, 3, 4 և 5 հավելվածներում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով համապատասխան կազմակերպություններին հանձնելու վերաբերյալ համապատասխան պայմանագրերի կնքումը` պայմանագրերում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումը պետք է իրականացվի այդ կազմակերպությունների միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023