Կառավարության որոշումներ

26 Հունվարի 2012, 60 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 474-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ի մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653–AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում», Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730–AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերով կառուցված և վերականգնված ենթակառուցվածքների, ձեռք բերված գույքի հանձնում-ընդունումն ապահովող միջոցառումների մասին» N 474-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 2 հավելվածի ցանկի վերնագրում «Թալին քաղաքի «Համայնքների զարգացում» հասարակական կազմակերպությանը» բառերը փոխարինել «Թալին քաղաքի «ՍԵՄԱՆՏ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն» բառերով, իսկ 5-րդ սյունակում «Արագածոտնի մարզի «Համայնքների զարգացում» ՀԿ» բառերը՝ «Արագածոտնի մարզի «ՍԵՄԱՆՏ» սոցիալ-կրթական ՀԿ» բառերով.
2) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023