Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2012, 73 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 825 Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խորհրդանիշի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Խորհրդանիշի կիրառման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023