Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2012, 78 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագիրը հաստատելու մասին» N 1372-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերում «31.12.2011 թ.» բառերը փոխարինել «նոր օպերատորի հետ պայամանագիր կնքելուց հետո վեցամսյա ժամկետում» բառերով, իսկ 8-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 21-րդ կետերի «31.01.2012 թ.» բառերը` «նոր օպերատորի հետ պայամանագիր կնքելուց հետո 10-ամսյա ժամկետում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023