Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1931 - Ն

ԱՈՒԴԻՏԻ ԵՎ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Աուդիտորական գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հրապարակել և Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառության մեջ դնել աուդիտի և որակի վերահսկողության միջազգային ստանդարտները հայերենով` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետութան կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի <<Աուդիտի ստանդարտները հաստատելու մասին>> N 509-Ն որոշման 1-ին կետով հաստատված ստանդարտները` բացառությամբ որոշմամբ հաստատված աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող ԱՍ 910, ԱՍ 920 և ԱՍ 930 ստանդարտների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023