Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2012, 87 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱUՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒUՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱUԻՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով 2012 թվականի պետական պատվերի կատարման նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Uահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 02 դաuի «04. ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաuտում և հատուկ ուսուցում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել 800 հատուկ ծառայողի վերապատրաստման և 1770 հատուկ ծառայողի հատուկ ուսուցման ծառայություն:
2. Որպես վերապատրաստման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` սահմանել մեկ վերապատրաստվողի վերապատրաստման մեկ ակադեմիական ժամվա արժեքը` 2012 թվականի համար` 1830 դրամ, իսկ որպես հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` մեկ հատուկ ծառայողի հատուկ ուսուցման մեկ ակադեմիական ժամվա արժեքը` 2012 թվականի համար` 1901 դրամ:
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023