Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2012, 98 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ, 685-րդ ու 688-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Մոլդովական 12/1 հասցեում գտնվող հանրակացարանային N 4 մասնաշենքի 4-րդ հարկից 17,1 քառ. մետր մակերեսով, 77934 դրամ սկզբնական արժեքով N 422 սենյակը (այսուհետ` տարածք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Աշոտ Սերգեյի Գրիգորյանին (անձնագիր՝ AG0419834, տրված` 2005 թվականի փետրվարի 22-ին` 011-ի կողմից):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացի Աշոտ Սերգեյի Գրիգորյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` քաղաքացի Աշոտ Սերգեյի Գրիգորյանի միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023