Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2012, 102 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ OԳՈUՏՈUԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2003 թվականի oգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրuորների կազմը (ցանկը) հաստատելու մաuին» N 1129-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 1 («Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է») ցուցակում «Օքսիմորֆին» բառը փոխարինել «Օքսիմորֆոն» բառով, «Պսիլոբիցին» բառը` «Պսլիոցիբին» բառով.
2) N 2 («Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությանում սահմանափակ է») ցուցակից հանել «Նոքսիրոն» բառը.
3) N 3 («Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառության հսկողության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են որոշակի պայմաններ») ցուցակում`
ա. ցուցակը «Ապրոֆեն» բառից հետո լրացնել «Ամինեպտին» բառով, «Կլոքսազոլամ» բառից հետո` «Կոդեին 10 մգ և ավելի (մաքուր նյութի վերահաշվարկով) պարունակող բազմաբաղադրատարր դեղեր» բառերով,
բ. «Մեթիլպրիլոն» բառը փոխարինել «Մեթիպրիլոն» բառով, «Ֆենկամֆանին» բառը` «Ֆենկամֆամին» բառով, «Պիրադրոլ» բառը` «Պիպրադոլ» բառով, «Պրիմոդին» բառը` «Պրիմիդոն» բառով,
գ. ցուցակից հանել «Պրեգաբալին» բառը, «Սեդալգին` պարացետամոլ, մետամիզոլ (մետամիզոլի նատրիումական աղ), կոֆեին, ֆենոբարբիտալ, կոդեին ֆոսֆատ» և «Պենտալգինի դեղահատեր` ֆենոբարբիտալ` 0,01 գ, կոդեին` 0,015 գ, ամիդոպիրին` 0,3 գ, անալգին` 0,3 գ, կոֆեինբենզոատ նատրիում` 0,05 գ» բառերը.
4) N 4 («Պրեկուրսորների, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է, և որոնց նկատմամբ սահմանված են հսկման եղանակներ») ցուցակում «Էրգոմետրին» բառը փոխարինել «Էրգոմետրին և դրա աղերը» բառերով, «Էրգոտամին» բառը` «Էրգոտամին և դրա աղերը» բառերով:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ oրը:

 

Արխիվ

2024

2023