Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2012, 108 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող` 410884.493 հազ. դրամ արժեքով (1260 լուսատուներ, 471 հենասյուններ և 39785 մետր երկարությամբ արտաքին լուսավորության ցանցեր) գույքի (այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը` համաձայն հավելվածի՝ գույքն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրատվության պայմանագրի կնքումը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել Երևանի քաղաքային համայնքին՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ նախատեսելով, որ պայմանագրի և գույքի հանձնման-ընդունման աշխատանքները կկատարվեն համայնքի միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023