Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2012, 110 - Ն

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ, ԶԱՐԻՆՋԱՅԻ, ԿՈՇԻ, ՀԱԿՈՅԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎՇԱՏԻ, ՌԱՆՉՊԱՐԻ, ԴՎԻՆԻ, ՄՐԳԱՎԵՏԻ, ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ, ՖԵՐԻԿԻ, ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԱՐՇԱԼՈՒՅՍԻ, ԴԱԼԱՐԻԿԻ, ԱԼԱՇԿԵՐՏԻ, ՆՈՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳԵՂԱՄԱԲԱԿԻ, ԶՈԼԱՔԱՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ, ՀԱՏԻՍԻ, ՍԵՎԱԲԵՐԴԻ, ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ, ՉԿԱԼՈՎԻ, ԲԼԱԳՈԴԱՐՆՈՅԵԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՐԾՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿԻ, ԳԱՌՆԱՌԻՃԻ, ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴԻ, ԲԱՍԵՆԻ, ՊԵՄԶԱՇԵՆԻ, ԳԵՂԱՆԻՍՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՐԵՎԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽՆՁՈՐԵՍԿԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ, ՎԱՐԴԱՎԱՆՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՒՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Արագածոտնի մարզի Սարալանջի, Զարինջայի, Կոշի, Հակոյի, Արարատի մարզի Արևշատի, Ռանչպարի, Դվինի, Մրգավետի, Շահումյանի, Արմավիրի մարզի Արագածի, Ֆերիկի, Շահումյանի, Արշալույսի, Դալարիկի, Ալաշկերտի, Նորապատի համայնքների ղեկավարների, Գեղարքունիքի մարզի Նորաբակի համայնքի ավագանու անդամների, Գեղամաբակի, Զոլաքարի, Կոտայքի մարզի Հրազդանի, Հատիսի, Սևաբերդի, Քանաքեռավանի, Լոռու մարզի Սպիտակի, Չկալովի, Բլագոդարնոյեի համայնքների ղեկավարների, Արծնիի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Շիրակի մարզի Շիրակի, Գառնառիճի, Վահրամաբերդի, Բասենի, Պեմզաշենի, Գեղանիստի համայնքների ղեկավարների, Նահապետավանի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Արևիկի համայնքի ավագանու անդամների, Սյունիքի մարզի Խնձորեսկի, Արծվանիկի, Վարդավանքի համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Կուրիսի համայնքի ավագանու անդամների, Տավուշի մարզի Խաշթառակի համայնքի ղեկավարի` 2012 թվականի փետրվարի 12-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2012 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 80.138.826 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2012 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 8.571.807 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023