Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2012, 112 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը (այսուհետ` վաճառող) Երևանի (Շենգավիթ վարչական շրջան) Բագրատունյաց փող. 81, վարչական շենք` 122815.32 քառ. մետր, հողի մակերեսը` 22.1007 հեկտար, Բագրատունյաց փող. 81/1, արտադրամաս` 1720 քառ. մետր, հողի մակերեսը` 0.056 հեկտար, Արին Բերդի փող., 3 նրբ., շենք 2/1, արտադրական նշանակության պահեստ` 16000 քառ. մետր, հողի մակերեսը` 4.2 հեկտար, ոչ բնակելի տարածքները (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել <<Նայթբրիջ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19) (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել`
1) որ գույքի արժեքը կազմում է 8424500000 դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը 8424500000 դրամ.
3) որ անշարժ գույքի ամբողջ գինը ենթակա է վճարման գնորդի կողմից ոչ ուշ, քան մինչև 2017 թվականի դեկտեմբերի 25-ը`
ա. առաջին վճարումը` 1310000000 դրամի չափով` առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում,
բ. երկրորդ վճարումը` 2000000000 դրամի չափով` մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ը,
գ. սկսած 2013 թվականից յուրաքանչյուր տարի` մեկ միլիարդ դրամի չափով, իսկ վերջին տարում վճարում է մնացյալ գումարը: Վճարումը կատարվում է անկանխիկ` դրամական միջոցները վաճառողի կողմից նշված հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով.
5) որ գնորդը պարտավոր է իրականացնել ոչ պակաս, քան տասը միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ համաձայն ներդրումային ծրագրի համաձայնեցված վաճառողի հետ առուվաճառքի պայմանագիրը կնքելուց մեկ ամսվա ընթացքում.
6) որ գնորդը պարտավորվում է առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում ապահովել 300 աշխատատեղ:

 

Արխիվ

2024

2023