Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2012, 116 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի <<բ>> պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել`
1) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն 2012 թվականին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովներին համապատասխան նյութով ապահովելու համար 2012 թվականի առաջին եռամսյակում` 16,903.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրացուցիչ հաստիքային միավորների պահպանման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու համար 2,030.4 հազ. դրամ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն որոշման 1-ին կետի <<ա>> ենթակետով կատարվող գնումն իրականացնում է բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023