Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2012, 120 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի 73-րդ, 102-րդ, 119-րդ և 144-րդ կետերում «հիմնական» բառը փոխարինել «միջնակարգ» բառով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել սույն որոշման 1-ին կետով միջնակարգ հանրակրթական դպրոցի կարգավիճակ ստացած ուսումնական հաստատությունների կանոնադրություններում և ապահովել դրանց պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

 

Արխիվ

2024

2023