Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2012, 123 - Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1489-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության 0.2991 հեկտարը, այդ թվում` 0.2749 հեկտար բազմամյա տնկարկ, 0.0242 հեկտար այլ հողատեսք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բժշկական կենտրոնի կառուցման համար:
2. Սույն որոշման 1-ին կետով նպատակային նշանակությունը փոփոխված՝ Հայաստանի Հանրապետության Մեղրիի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող 0.2991 հեկտար հողամասն ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
2) ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող պայմանագրի կնքումը և գույքային իրավունքի պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2020

2019
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր