Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2012, 127 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի <<Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին>> N 1205-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն>> բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել <<հարկային մարմին>> բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 3-րդ, 5-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով>> բառերը փոխարինել <<հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով>> բառերով.
3) 3-րդ կետում <<հարկային ծառայության յուրաքանչյուր տարածքային մարմնում>> բառերը փոխարինել <<յուրաքանչյուր հարկային մարմնում>> բառերով.
4) 4-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի>> բառերը փոխարինել <<հարկային մարմնի ղեկավարի>> բառերով.
5) 9-րդ կետից հանել <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության>> բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023