Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2012, 134 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված N 3891-AM վարկային պայմանագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման ծրագրի (ՊՀԱԾ) նպատակների համար ձեռք բերված գույքից`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանն ամրացնել գույք` համաձայն N 1 հավելվածի.
2) համայնքներին նվիրել գույք` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով ամրացվող գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը.
2) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված համայնքների հետ նվիրատվության պայմանագրերի կնքումը:

Հավելված

Արխիվ

2024

2023