Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1933 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ ու 14-րդ կետերին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման ցուցանիշներում կատարել վերաբաշխումներ ու փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելված-ների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման ցուցանիշներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 68-Ն որոշման N 2 հավելվածում «3. Այլ» բառերը փոխարինել «2.4. Այլ» բառերով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 96-Ն որոշման N 2 հավելվածում «3. Այլ» բառերը փոխարինել «2.4. Այլ» բառերով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 776-Ն որոշման NN 5, 6 և 7 հավելվածներում «համար ծրագիր» և «կառուցման ծրագիր» բառերը համապատասխանաբար փոխարինել «համար դրամաշնորհային ծրագիր» և «կառուցման դրամաշնորհային ծրագիր» բառերով.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «2011 թվականի օգոստոսի 7-ի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նոր Արթիկի համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 1176-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «540.015» թիվը փոխարինել «541.015» թվով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1325-Ն որոշման NN 6 և 7 հավելվածներում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարություն» բառերով.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1509-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետում «Սոցիալական օգնություն, դրամական արտահայտությամբ նպաստներ» բառերը փոխարինել «Կենսաթոշակի անցնելու հետ կապված և տարիքային նպաստներ բյուջեից» բառերով.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմոցային տնտեսությունների զարգացման պետական մասնավոր համագործակցության վրա հիմնված փորձնական ծրագրին մասնակցելու մասին» N 1516-Ա որոշման 2-րդ կետը «հաշվին» բառից հետո լրացնել «(բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով)» բառերով.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին լիազորություն վերապահելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1519-Ն որոշման 4-րդ կետում «Երկարաժամկետ տեղական բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ» բառերը փոխարինել «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» բառերով.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի «Թուրքիայի Հանրապետության տարածքում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1684-Ն որոշման`
ա. վերնագրում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը» բառերով,
բ. 1-ին կետի 4-րդ ենթակետում «Տրանսպորտային միջոցների վարձակալություն» բառերը փոխարինել «գույքի և սարքավորումների վարձակալություն» բառերով.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1747-Ն որոշման 2-րդ կետում «09 բաժնի 03 խմբի 02 դասի» բառերը փոխարինել «09 բաժնի 05 խմբի 02 դասի» բառերով.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը գումար հատկացնելու մասին» N 1794-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «Տրանսպորտային միջոցների վարձակալություն» բառերը փոխարինել «գույքի և սարքավորումների վարձակալություն» բառերով.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբերի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 1837-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Տուֆաշենի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 1889-Ն որոշումների N 2 հավելվածներում «327000.00» թիվը փոխարինել «260000.00» թվով.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30-րդ ենթակետով.
«30) «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության և էներգախնայողության ծրագրի նախապատրաստման կանխավճարի ծրագիր» ծախսային ծրագրով (բաժին 04, խումբ 03, դաս 04, ծրագիր 06) նախատեսված հատկացումների հաշվին իրականացնել ծախսեր նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի գծով:»:
3. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի
N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1866-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1903-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1402-Ն որոշման 1-ին կետը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1504-Ն որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1754-Ն որոշման 3-րդ կետը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին գումար հատկացնելու մասին» N 1812-Ն որոշման 1-ին կետը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի և նույն հավելվածի մյուս աղյուսակների ցուցանիշների միջև տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս՝ առաջնորդվել նշված հավելվածի N 1 աղյուսակով.
2) սույն որոշման ընդունումից հետո բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չնախատեսված որևէ դրամաշնորհային և (կամ) վարկային ծրագրի գծով հաշվետվություն ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ծրագրային ցուցանիշներում կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ` կատարված փաստացի վճարումների չափով:
5. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին` ապահովել սույն որոշմամբ կատարված վերաբաշխումների, փոփոխությունների և լրացումների արտացոլումն իրենց կողմից ղեկավարվող մարմինների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների համապատասխան ծրագրային ցուցանիշներում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023