Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2012, 151 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման`
ա. 3.1-ին կետից հանել <<նախնական պայմանագրով>> բառերը,
բ. 3.1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<3. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) կողմից կառուցված, ինչպես նաև համապատասխան համաձայնագրերով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) հանձնվող եկեղեցիների ու եկեղեցապատկան կառույցների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` օրինականացման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելու պահից>>.
2) որոշմամբ հաստատված կարգի`
ա. 22.2-րդ կետում <<նախնական պայմանագրով>> բառերը փոխարինել <<համապատասխան համաձայնագրերի առկայությամբ>> բառերով,
բ. 34.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<34.1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) կողմից կառուցված, ինչպես նաև համապատասխան համաձայնագրերով անհատույց սեփականության իրավունքով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) հանձնվող ինքնակամ կառուցված եկեղեցիները և եկեղեցապատկան կառույցներն օրինական ճանաչվելու դեպքում սույն կարգի 35-րդ կետի <<բ>> ենթակետով նախատեսված վճարներ չեն գանձվում:>>
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023