Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2012, 156 - Ն

ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԻՆՏԵՐՊՈԼԻ) ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) ճամփորդական փաստաթուղթը` էլեկտրոնային անձնագիրը, ճանաչել որպես Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու իրավունք վերապահող փաստաթուղթ:
2. Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) ճամփորդական փաստաթուղթ կրող անձանց ազատել Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023