Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2012, 157 - Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 462 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից 0.4568 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական նշանակության օբյեկտների կառուցման համար:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023