Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2012, 161 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշման 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ընդունվել են`
1) <<Luys.am>> կայքում տեղակայված <<Լույս>>-ի լավագույն տասն օտարերկրյա բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ.
2) Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիա.
3) Լիոն 3 համալսարան:
4. Մինչև 2011 թվականը ներառյալ սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սահմանված կարգով տարկետում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սահմանված կարգով կարող է տրվել տարկետում` ուսումնառությունը շարունակելու մասնագիտական կրթական հաջորդ ծրագրերով նույն օտարերկրյա պետության նույն բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական ուսումնական հաստատություններում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023