Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2012, 164 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակ շնորհելու կարգը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել լանդշաֆտի մրցանակի դիպլոմի և արձանիկի էսքիզն ու նկարագիրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023