Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2012, 160 - Ա

ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմակերպված վառելիքի գնման ընթացակարգի արդյունքները` «Միկա Քորփորեյշն» փակ բաժնետիրական ընկերությունը հաղթող ճանաչելու վերաբերյալ` 435414577 դրամ պայմանագրային արժեքով:

 

Արխիվ

2024

2023