Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2012, 175 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱ-ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրեն-քով ամրագրված դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչ է համարվում սույն որոշմամբ սահմանված կարգով մրցույթով ընտրված և համապատասխան աշխատան-քային պայմանագիր կնքած անձը, որը պետական մասնակցությամբ առևտրային կազմա-կերպությունում իրականացնում է պետությանը (բաժնետիրոջը) վերապահված իրավա-սությունները և գործում է ի շահ պետության (բաժնետիրոջ).
2) սույն որոշմամբ սահմանված ընթացակարգերը 2012 թվականին կկիրառվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքա-բանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ», Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» և «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերությունների համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ելնելով 2012 թվականի ֆինանսական տարվա արդյունքներից և քննարկելով սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ընկե-րությունների բաժնետոմսերի կառավարման լիազորված պետական մարմինների հետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ սահմանված ընթացակարգերը պետական մասնակցությամբ առևտրային այլ կազմակերպություններում կիրառելու վերաբերյալ:
3. Հաստատել՝
1) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների ընտրության մրցույթի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների հետ կնքվող օրինակելի աշխատանքային պայմանագրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023