Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2012, 209 - Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 299-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արաքսավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսա-կան նշանակության հողերից 0.036 հեկտարը, այդ թվում` 0.012 հեկտար` վարելահող, 0.024 հեկտար` այլ հողեր, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա` հակակարկտային գեներատորային կայանների կառուցման համար:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023