Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2012, 205 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1819-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Բարձրաստիճան պաշտոնատար անձի` հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի ու բարձրաստիճան պաշտոնատար անձի` պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1819-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը «Բարձրաստիճան պաշտոնատար անձի` հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի» բառերից հետո լրացնել «, հարկային տարվա` բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, նրա հետ համատեղ ապրող ծնողին, չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող գույքի և եկամուտների հայտարարագրի» բառերով.
2) որոշման 1-ին կետում`
ա. 1-ին ենթակետով հաստատված՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի` հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի օրինակելի ձևը (N 1 հավելված) շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
բ. 2-րդ ենթակետով հաստատված՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի` պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի օրինակելի ձևը (N 2 հավելված) շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի,
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) հարկային տարվա` բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, նրա հետ համատեղ ապրող ծնողին, չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող գույքի և եկամուտների հայտարարագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:».
3) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով (հարկային տարվա` բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, նրա հետ համատեղ ապրող ծնողին, չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պատկանող գույքի և եկամուտների հայտարարագրի օրինակելի ձև)՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Հավելված

 

Արխիվ

2024

2023