Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2012, 213 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության շահույթի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1579-Ն որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
«6. Տարեկան մինչև 3000.0 հազ. դրամ զուտ շահույթ ունեցող հաստատությունը, կոլեգիալ կառավարման մարմնի որոշմամբ, այն կարող է օգտագործել սույն կարգի 4-րդ կետով սահմանված մեկ կամ մի քանի ուղղություններով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023