Կառավարության որոշումներ

1 Մարտի 2012, 214 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2011 թվականի օգոստոսի 27-ին և նոյեմբերի 10-ին ստորագրված պայմանագրերի շրջանակներում քաղաքային ավտոբուսները և դրանց պահեստամասերը նվիրաբերելու մասին» N 1840-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 2-րդ կետում «Երևանի քաղաքային համայնքին» և «Երևանի քաղաքային համայնքի ենթակայության կազմակերպության» բառերը համապատասխանաբար փոխարինել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝» և «վերջինիս» բառերով.
2) 3-րդ կետում`
ա. «Երևանի քաղաքային համայնքի» և «Երևանի քաղաքային համայնքի բյուջեի» բառերը փոխարինել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության» բառերով,
բ. «նախատեսել, որ» բառերից հետո լրացնել «ավտոբուսները կարող են օտարվել բացառապես բաժնետերի որոշմամբ և» բառերը։

 

Արխիվ

2024

2023