Կառավարության որոշումներ

1 Մարտի 2012, 225 - Ա

ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել հետևյալ հաստիքները`
1) Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում (այսուհետ` ՆԱՏՕ) Հայաստանի Հանրապետության առաքելությունում պաշտպանության հարցերով պետական խորհրդականի` կրճատելով ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության ռազմական ներկայացուցչի հաստիքը.
2) ՆԱՏՕ-ում (ռազմավարական հրամանատարությունների) ռազմական համագործակցության վարչությունում Հայաստանի Հանրապետության փոխգործակցության սպայի` կրճատելով ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի համադրման օղակում Հայաստանի Հանրապետության կապի սպայի հաստիքը, և
3) ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությունում Հայաստանի Հանրապետության ռազմական ներկայացուցչի` կրճատելով ՆԱՏՕ-ում վերափոխումների հրամանատարության հետ փոխգործողության գծով սպայի հաստիքը:
 

Արխիվ

2024

2023